ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իշխա­նու­թ­յու­նը «Հայ­փոստ»-ում տե­ղա­վո­րեց իր մար­դուն

Իշխա­նու­թ­յու­նը «Հայ­փոստ»-ում տե­ղա­վո­րեց իր մար­դուն
21.04.2020 | 00:20
Նա­խորդ հա­մա­րում՝ «Իշ­խա­նու­թյունն այս ան­գամ էլ «աչ­քը դրել» է «Հայ­փոս­տի» վրա» վեր­տա­ռու­թյամբ տպագր­ված մեր լու­րը ե­րեկ հաս­տատ­վեց։ Խոս­քը «Հայ­փոստ» ՓԲԸ-ի տնօ­րե­նի փո­փո­խու­թյան մա­սին է։ Ե­րեկ ար­դեն աշ­խա­տող­նե­րին է ներ­կա­յաց­վել տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րը՝ Հայկ Կա­րա­պե­տյա­նը։ Վեր­ջինս աշ­խա­տել է «Բի­լայն» ըն­կե­րու­թյու­նում՝ որ­պես կո­մեր­ցիոն բաժ­նի ղե­կա­վար։
Ի դեպ, նա­խօ­րեին վար­չա­պե­տի մոտ տե­ղի ու­նե­ցած քն­նարկ­ման ժա­մա­նակ, երբ ներ­կա­յաց­վել է ըն­կե­րու­թյան զար­գաց­ման հա­յե­ցա­կար­գը, «Հայ­փոս­տից» ոչ մի ներ­կա­յա­ցու­ցիչ չի ե­ղել, այ­սինքն քն­նար­կել են կա­ռույ­ցի զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րը՝ ա­ռանց նրանց, սա ևս ազ­դակ է ե­ղել նախ­կին տնօ­րե­նին, որ իշ­խա­նու­թյան հա­մար ինքն այլևս ան­ցան­կա­լի է։ ՓԲԸ-ի ար­դեն նախ­կին տնօ­րեն Հայկ Ա­վա­գյա­նը սե­փա­կան դի­մու­մի հա­մա­ձայն հե­ռա­ցել է աշ­խա­տան­քից։ Սա­կայն մեկ այլ ու­շագ­րավ դր­վագ. տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րի նշա­նա­կու­մը, ըստ մեր տե­ղե­կու­թյուն­նե­րի, տե­ղի է ու­նե­ցել օ­րեն­քի խախտ­մամբ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 3829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ